Երևան տոնավաճառը սկսեց իր գործունեությունը 2016 թ.-ին՝ առաջարկելով հաճախորդներին 1000-ից ավել վարձակալների ապրանքատեսակները:
Երևան Տոնավաճառը տեղակայված է Սևանի 33/3 հասցեում և գտնվում է Երևանի մետրոպոլիտենի Սասունցի Դավիթ կայարանի հարևանությամբ, ինչպես նաև ունի հասանելիություն Արշակունյաց պողոտայից:
Տոնավաճառը իր մեջ ներառում է առևտրային եռահարկ հսկայական տարածք, որտեղ ներկայացված են հագուստ, կոշիկներ և տան համար նախատեսված պարագաներ: Բակային հատվածում տեղակայված է Շինանյութի շուկան, որը զբաղեցնում է 10.130 քմ տարածք և իր սպառողին է առաջարկում շինանյութի և շինարարական գործիքների լայն տեսականի:
Տոնավաճառում գործում է հարմարավետ և ընդարձակ կայանատեղի՝ նախատեսված ավելի քան 1500 մեքենայի համար:
Երևան տոնավաճառում է գտնվում չինական լուծումներով շենքը, որտեղ ներկայացված է կահույքի և շինանյութի մեծ տեսականի:
Երևանի ամենամեծ սառնարանային սննդի պահեստներից մեկը նույնպես գտնվում է Երևան Տոնավաճառի տարածքում և զբաղեցնում է ավելի քան 2000 քմ տարածք: