1. Ազնվություն: Մեր բոլոր գործարքներում մենք հանձնառու ենք գործել ազնիվ և թափանցիկ: Մենք հավատարիմ ենք գործարար էթիկայի ամենաբարձր սկզբունքներին և միշտ առաջնորդվում ենք մեր ընկերությունների շահերով:
2. Փորձառություն: Մենք հպարտանում ենք շուկաների և ներդրումային ռազմավարությունների մասին ունեցած մեր խորը գիտելիքներով: Մեր փորձագետների թիմը տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն և ուղղորդում ընկերություններին կատարելու խելամիտ և շահավետ ներդրումային որոշումներ:
3. Հաճախորդակենտրոնություն: Մենք նպատակադրված ենք հասկանալ մեր ընկերությունների կարիքները և նպատակները և նրանց այնպիսի մենեջմենթային լուծումներ առաջարկել, որպեսզի նրանք կարողանան հասնել իրենց նպատակներին:
4. Նորարարություն: Մենք մշտապես փորձարկում ենք նորարարական ռազմավարություններ՝ շուկայում մեր առաջատար դիրքը պահպանելու և ընկերությունների համար հնարավորինս լավագույն եկամուտները ապահովելու համար:
5. Թիմային աշխատանք: Ընկերությունում մենք զարգացնում ենք համագործակցության և թիմային աշխատանքի մշակույթը՝ գնահատելով մեր թիմի անդամների ունեցած տարբեր տեսակետները և հմտությունները: Մեր հաջողության գաղտնիքը մեր կոլեկտիվ ջանքերն են և մեր թիմի նվիրումը:
6. Կայունություն: Մենք կարևորում են շրջակա միջավայրը։ Տնտեսական կայունությանը առաջնահերթություն տալով՝ մենք նպատակ ունենք ստեղծել երկարաժամկետ արժեք մեր շահառուների համար, միաժամանակ նվազեցնելով մեր էկոլոգիական «հետքը»: Մենք զարգացնում ենք համագործակցության և թիմային աշխատանքի մշակույթը՝ գնահատելով թիմի անդամների ունեցած տարբեր տեսակետները և հմտությունները: Մեր հաջողության գաղտնիքը կոլեկտիվ ջանքերն են և թիմի նվիրումը:
7. Սոցիալական պատասխանատվություն: Մենք ձգտում ենք օգտագործել մեր ռեսուրսները և փորձը՝ ի շահ հասարակության զարգացման և բարգավաճման: Մենք հանձնառու ենք խթանել կայուն զարգացում ապահովող ներդրումային պրակտիկաները և աջակցել այն համայնքներին, որտեղ մենք գործում ենք: