Սիլ Կապիտալը Հայաստանի տնտեսության զարգացման գործում առաջատար դիրք զբաղեցնող ընկերություն է։ Այն ներգրավված է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող տասից ավելի ընկերությունների ռազմավարական կառավարման մեջ:
Սիլ Կապիտալը հիմնադրվել է 2012թ. Սուքիասյան ընտանիքի կողմից` նպատակ ունենալով ռազմավարական աջակցություն ցուցաբերել ձեռնարկություններին: Այդ ժամանակից ի վեր ընկերությունը մեծացել և դիվերսիֆիկացրել է իր գործունեությունը ներառելող ֆինանսական, ավիացիայի, ոսկյա իրերի արտադրության, նավթամթերքի վերամշակման և վաճառքի ոլորտները:
SIL CAPITAL-ի հաջողությունների հիմնարար որոշիչները գործարար մտածողությամբ օրինակելի առաջնորդությունն է, և ճիշտ ընտրված ու բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող կադրերով կառավարումը։
Այսօր արդեն Սիլ Կապիտալը Հայաստանի բիզնես ոլորտի ապացուցված առաջատարներից է, որը համախմբում է շուրջ 12` արդեն կայացած և հաջողակ բիզնես ընկերություններ՝ ունենալով 2000-ից ավել աշխատակիցներ և 900-ից ավել տեղական և արտասահմանյան գործընկերներ։
Մենք վստահ ենք մեր կայուն զարգացման տեսլականի վրա և համարձակ ենք նոր նշաձողերի սահմանման համար՝ հավաստիացնելով, որ շարունակաբար կիսվելու ենք նշանակալի ձեռքբերումներով։