Rossia Mall-ը բացվեց 2016թ․-ին՝ դառնալով առաջին մոլը Երևանի կենտրոնում։
Այն գտնվում է Հանրապետության Հրապարակից ընդամենը 300 մետր հեռավորության վրա, ունի ուղիղ մուտք Երևանի մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանից, ինչպես նաև առանձին մուտքեր Տիգրան Մեծ պողոտայի և Խորենացի փողոցի կողմից։
2020թ․ երկրորդ մասնաշենքի բացումից հետո բազմաֆունկցիոնալ առևտրային կենտրոնի տարածքը կրկնապատկվեց՝ դառնալով 20․000 քմ։
Ռոսիա Մոլը բաղկացած է յոթ հարկից, որտեղ տեղակայված են կանանց, տղամարդկանց և երեխաների համար նախատեսված տեղական և արտասահմանյան բազմաթիվ բրենդներ, ինչպիսիք են Carrefour-ը, OVS-ը, Terranova-ն, LC Waikiki-ն, Miniso-ն, Zarinan-ն, Kari-ն, Sela-ն և այլն։
Զվարճաառևտրային լայնաֆորմատ համալիրում առկա են նաև գեղեցկության սրահ, Հայէկոնոմբանկի մասնաճյուղ, որը գործում է շաբաթվա բոլոր օրերին, դեղատուն, սրճարան, ինչպես նաև ընդարձակ Ֆուդ Հոլ՝ տարբեր երկրների խոհանոցներով, իսկ վեցերորդ հարկն ամբողջությամբ նախատեսված է երեխաների ակտիվ և ուրախ ժամանցի համար։
Ռոսիա Մոլում մշտպես շարունակվում են զարգացման աշխատանքները՝ ի շահ ժամանակակիցն ու հարմարավետը նախընտրող այցելուների։