Ընկերությունը ներմուծում է պարենային մթերքներ և զբաղվում մանրամեծածախ վաճառքով։
Սիլիկոն թրեյդի գործունեության առաջին փուլում ընկերությունը ներմուծում էր Հայաստան միայն հավ և ձեթ։
Իսկ ահա այժմ ընկերությունը ներկրում է նպարեղեն, շաքար, կարագ, խոզի, հնդկահավի, գառան, տավարի մսամթերքներ և այլն։
Շուկայում հետևողական գործունեության շնորհիվ ընկերությունը ստեղծել է մատակարարման մեծ ցանց, որը ծածկում է ամբողջ Հայաստանը։
Սիլիկոն թրեյդը Հայաստանում պաշտոնապես ներկայացնում է մի շարք մեծ պահանջարկ ունեցող ապրանքանիշեր, ինչպիսիք են “Группа Агропредприятий Ресурс”, “Агро Овен Корпорация”, “Черкизово”, “Апоцтолье”, “Маладзечна” և այլն։
2022-ին Սիլիկոն թրեյդը ապահովել է ՀՀ-ի պարենային մթերքների վաճառքի 20%–ը։