2020թ. հուլիսին հիմնադրվեց Մեգա Թրեյդ ընկերությունը:

Մեգա Թրեյդ ՍՊԸ-ի կարևորագույն գործունեության ոլորտներից մեկը բիտումի ներմուծումն է, ինչը թույլ է տալիս ասֆալտապատող ընկերություններին ապահովել որակյալ և մատչելի բիտումով, որի շնորհիվ զգալիորեն նվազում են շինարարական աշխատանքների կատարման արժեքները։

2022թ. Մեգա Թրեյդ ընկերությունը գնում է Սուրենավանի բիտումի գործարանը, որը զբաղեցնում է 7 հեկտար տարածք և հանդիսանում է տարածաշրջանի ամենամեծ գործարանը։ Այն ունի հնարավորություն պահեսավորելու ավելի քան 15000 տոննա բիտում։ Գործարանի արտադրողականությունը կազմում է օրական 300 տոննա բիտում, որը բացի տեղական շուկայի պահանջարկը ապահովելուց նաև կարող է արտահանվել։