Nav Coffeeshop-ը հիմնադրվել է 2020 թ.-ի հուլիսին: Գտնվում է Ռոսիա մոլի երկրորդ հարկում և հանդիսանում է մոլի միակ սրճարանը: Այն իր կառուցվածքով փայտե մեծ նավ է՝ կախված առաստաղից, և ունի բնական ճոճք: Մեղմ և հաճելի ինտերիերի շնորհիվ այն շատերի սիրելի անկյունն է մոլում, ուր կարելի է վայելել սուրճի բազմազան տեսականի, համեղ թեյեր, ինչպես նաև ճաշակել լիբանանյան խոհանոցի խորտիկները: