Այսլենդ կազմակերպությունը իր գործունեությունը սկսել է 2019 թ.-ին։ Այն իրենից ներկայացնում է միջազգային չափանիշներին համապատասխան սննդի պահեստային համալիր, որը զբաղեցնում է շուրջ 1500 քմ տարածք։ Պահեստային համալիրում առկա են նաև գերժամանակակից սառնարանային խցիկներ, որոնք, համալրված լինելով նորագույն սարքավորումներով, ապահովում են կարգավորվող ջերմային ռեժիմներ`-18°C - -20°C, 0°C - +5°C: Այսլենդի կողմից մատուցվող ծառայություններն են՝

• Բեռնում/բեռնաթափում

• Պահատվություն

• Կշռում, պալետավորում, փաթեթավորում, տեսակավորում

• Կոմպլեկտավորում

• Ապրանքների մնացորդների և ապրանքաշրջանառության ճշգրիտ հաշվառում, հաշվետվությունների տրամադրում։