TravelOne Armenia տուրիստական օպերատորը հիմնադրվել է 2022թ. դեկտեմբերին։ Ընկերությունը շուկայում դիրքավորվել է` որպես մի քանի հիմնական ուղղություններով սեփական մատչելի փաթեթներ առաջարկող օպերատոր։ FLYONE ARMENIA ավիաընկերության հետ համատեղ իրականացնում է չարթերային չվերթներ Դեպի Եգիպտոսի Հուրգադա և Շարմ էլ Շեյխ հանգստավայրեր։ 2023թ. TravelOne Armenia-ն Հայաստանի տուրիստներին հնարավորություն է ընձեռել չարթերային չվերթներով իրենց հանգիստն անցկացնել Ալբանիայում, Հունաստանում ու Բուլղարիայում։

Միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով ընկերության նպատակն է ավելի բազմազան դարձնել առաջարկվող ուղղությունները, մշտապես շեշտը դնելով գին-որակ լավագույն համադրության վրա։

TravelՕne Armenia-ի ներդրած նորագույն ծրագրային ապահովմամբ տուրիստական գործակալություններն ու անհատ հաճախորդները կարող են իրական ժամանակում առցանց եղանակով տեսնել աշխարհի գրեթե բոլոր հյուրանոցներում սենյակների առկայությունը և ցանկության դեպքում ամրագրումներ կատարել։ Այս համատեքստում առաջարկվում է առցանց եղանակով ամրագրել կամ գնել ավիատոմսեր աշխարհի ցանկացած ուղղության համար։

Երկարաժամկետ հեռանկարում ընկերությունը նպատակ ունի Հայաստանի ու, ինչու ոչ, նաև արտերկրի զբոսաշրջիկների համար դառնալ տուրիստական տարբեր ծառայություններ ամրագրելու կամ գնելու լավագույն հարթակներից մեկը։