Gulf Armenia-ն նոր միջազգային բրենդ է բենզալցակայանների ոլորտում, որը գործում է Հայաստանում՝ առաջարկելով վառելիք և մի շարք ծառայություններ։ Ընկերության հաջողությունը պայմանավորված է բարձրորակ վառելիքով, հարմարավետ խանութների լայն ապրանքատեսականիով, որակյալ սուրճով, արագ սննդի համեղ առաջարկներով և հաճախորդների բացառիկ բարձր սպասարկմամբ։

Այս միջազգային բրենդը Հայաստանում պաշտոնապես ներկայացվում է «ArmReco» ՍՊԸ-ի կողմից 2024 թվականից։ Համաշխարհային այս բրենդի ստեղծումը սկիզբ է առնում 1901 թվականից՝ ԱՄՆ-ում։ Այսօր Gulf Oil International-ը բարձրորակ նավթամթերք է մատակարարում ավելի քան 100 երկրներում և համարվում է համաշխարհային շուկայի խոշորագույն խաղացողներից մեկը։ Ընկերությունը վառելիքը ներմուծում է Եվրոպայի լավագույն նավթավերամշակման գործարաններից, որոնց որակի վերահսկումը համապատասխանում է միջազգային ամենաբարձր չափանիշներին։

Gulf-ի բենզալցակայանները առանձնանում են ժամանակակից սարքավորումներով և արևմտյան նորարարական տեխնոլոգիաներով։ Gulf-ը նոր խոշոր գործատուներից մեկն է Հայաստանում։ Ուժեղ թիմի կառուցումը մեծ մարտահրավեր է կազմակերպության համար։ Այդ պատճառով Gulf-ը մշտապես կենտրոնացած է լավագույն և տաղանդավոր մասնագետների հավաքագրման վրա։ Ընկերությունը միտված է աճի և զարգացման հնարավորությունների բացահայտմանը և դրանց իրագործմանը։