FLYONE ARMENIA-ն (www.flyone.am) հիմնադրվել է 2021 թ.։ Հոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն FLYONE ARMENIA-ին տրամադրել է օդանավ շահագործողի վկայական: Ընկերությունը ստացել է IATA 3F երկնիշ և ICAO FIE եռանիշ ծածկագրերը: 2022 թ.-ի հոկտեմբերին ընկերությունը դարձավ հայաստանյան շուկայի առաջատարը տեղափոխած ուղևորների թվով։
FLYONE ARMENIA-ն առաջարկում է մատչելի թռիչքներ մի շարք ուղղություններով, ինչպիսիք են Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը, Սոչին, Եկատերինբուրգը, Միներալնիե Վոդին, Փարիզը, Լիոնը, Քիշնևը, Թբիլիսին, Ստամբուլը, Բեյրութը, Միլանը, Թել Ավիվը և Դուբայը։
Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 և A319 ինքնաթիռներից։