“ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ” Ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2000թ. մարտի 2-ին: Ընկերությունը տրամադրում է ապահովագրության հետևյալ տեսակներ`
· Դժբախտ պատահարներից ապահովագրություն (ներառյալ արդյունաբերական վնասներից և մասնագիտական գործունեության ընթացքում ձեռք բերված հիվանդություններից)
· Ցամաքային տրանսպորտի ապահովագրություն (բացառությամբ երկաթուղայինի)
· Փոխադրվող գույքի (բեռների) ապահովագրություն
· Հրդեհից և բնական աղետներից ապահովագրություն
· Գույքին հասցված այլ վնասներից ապահովագրություն
· Ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների (նաև բեռնափոխադրող) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն
· Ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն
· Ֆինանսական վնասների ապահովագրություն
· Առողջության ապահովագրություն
· Աջակցության ապահովագրություն
· Օդանավերի ապահովագրություն, որը ծածկում է օդանավերին պատճառված վնասները և կորուստները
· Օդանավերի (նաև բեռնափոխադրող) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն
· Երաշխիքի տրամադրում
“ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ” ԱՓԲԸ-ն ապահովագրական շուկայում ունի իր ուրույն տեղը. այն կայուն դիրք է գրավում՝ շնորհիվ իր կադրերի պրոֆեսիոնալիզմի, ապահովագրական գործունեությունում առաջնորդվող քաղաքականությամբ, սկզբունքներով և հուսալիությամբ: