Սիլ Կապիտալը տարին սկսում է ևս մեկ նախագծի մեկնարկով: Տերմինալ 5-ը Ա դասի բիզնես կենտրոն է, որը շուտով կբացի իր դռները մի շարք բիզնեսների համար։
Բիզնես կենտրոնը գտնվում է քաղաքի սրտում, զարգացած ենթակառուցվածքի կենտրոնում, ունի անմիջական մուտք դեպի մետրո, հարակից հանրային տրանսպորտի կանգառ, առկա է վերգետնյա և ստորգետնյա ավտոկայանատեղի։
Ամբողջությամբ ապակիներով լուսավոր տարածքը բացում է քաղաքի տեսարան բոլոր ուղղություններով՝ ստեղծելով անսահման ազատության և ստեղծարարության միջավայր։