Աշխարհահռչակ ամերիկյան բրենդը՝  Gulf–ն ընդլայնում է իր ներկայությունը Հայաստանում

Հայաստանյան վառելիքի շուկայում նոր չափանիշներ բերած Gulf Armenia-ն բացում է արդեն երկրորդ լցակայանը Աթենքի 2/1 հասցեում՝ Հաղթանակի կամրջի հարևանությամբ։ Բարձրորակ վառելիքով և սպասարկման միջազգային ստանդարտներով նոր համալիրը պատրաստ է բավարարել ամենախստապահանջ այցելուներին։

«Gulf Armenia-ն փորձում է ճաշակի նոր թելադրանք ներմուծել Հայաստանի Հանրապետություն։ Մենք խոստանում ենք որակյալ վառելիք, ֆանտաստիկ, անթերի սպասարկում, և շատ ուրախ կլինենք բոլորին տեսնել մեր լցակայանում»,–նշանավորելով արդեն երկրորդ մասնաճյուղի բացումը՝ նշեց «Մեդա թրեյդ» ՍՊԸ–ի տնօրեն Կարեն Հայրիյանը։

1901 թվականին ԱՄՆ-ում հիմնադրված այս համաշխարհային բրենդը դարձել է նավթամթերքի շուկայի առաջատարներից մեկը՝ 
այսօր արդեն բարձրորակ նավթամթերք մատակարարելով 100-ից ավելի երկրներումմ:

Gulf Armenia-ն նոր մշակույթ է բերում Հայաստան՝ իր սպառողներին տալով երաշխիք, որ ներմուծված վառելիքի յուրաքանչյուր կաթիլ գործարանից մինչև լցակայան անցնելով որակի խիստ վերահսկողություն՝ համապատասխանում է Euro 5 բարձրորակ վառելիքի բոլոր չափանիշներին: 

Գալֆն իր սպառողներին է առաջարկում Gulf Oil-ի պրեմիում տեսակի վառելիք: G-Force որակի վառելիքները բացառիկ նորույթ են հայաստանյան վառելիքի շուկայում։ Եզակի բանաձևի շնորհիվ դրանք ապահովում են ավելի բարձր արդյունավետություն, ավելի մեծ հզորություն և նվազագույն բացասական  ազդեցություն էկոլոգիայի վրա։

Gulf Armenia-ն առաջարկում է ոչ միայն լիցքվորել մեքենան բարձրորակ վառելիքով, այլ նաև այլև շեշտադրում է հաճախորդների հարմարավետությունը՝ հնարավորություն տալով միաժամանակ գնումներ կատարել շուրջօրյա գործող լայն ապրանքատեսականիով խանութ-սրահից, համեղ ընդմիջում կատարել տեղում պատրաստվող ֆիրմային հոթ-դոգներով, կամ վայելել բարձրակարգ իտալական սուրճ և զգալ տեղում թխվող ֆրանսիական կրուասանների բույրը․ և այս ամենը՝ բարձրակարգ սպասարկմամբ և տրամադրող միջավայրում։ Այս կոնցեպտը պահպանվելու է յուրաքանչյուր մասնաճյուղում։ Լիցքավորեք Ձեր մեքենան Աթենքի 2/1 հասցեի նորաբաց Գալֆում, և վայելեք մեքենայի լիցքավորման ընթացքը փոքրիկ ժամանց դարձնելու հնարավորությունը:

Նորարարությունն ու աճը Gulf-ի գլխավոր շարժիչ ուժերն են, ընդ որում՝ աճը ոչ միայն ընդլայնման, այլ նաև էվոլուցիայի մասին է։ «Միասին մենք անկասելի ենք»․ սա Gulf-ի կարգախոսն է, որը նաև խոստում է յուրաքանչյուր հաճախորդին, ով ընտրում է Gulf-ը որպես ճանապարհի ընկեր։