Gulf Armenia-ի նոր հասեն՝ Թբիլիսյան խճուղի 15/2

Gulf Armenia-ն շարունակում է ընդլայնվել՝ հասանելի դառնալով նոր հասցեներում։ Միջազգային ճանաչում ունեցող ամերիկյան Gulf բրենդի՝ Հայաստանում թվով երրորդ լցակայանն արդեն գործում է Թբիլիսյան խճուղի 15/2 հասցեում՝ առաջարկելով որակ, հարմարավետություն և արագ սպասարկում։
Gulf Armenia-ն պահպանում է միջազգային չափանիշներն ու իր իսկ ներմուծած որակի և ճաշակի ստանդարտը՝ այս լցակայանում ևս երաշխավորելով բարձրորակ պրեմիում վառելիք՝ համապատասխան EURO 5 ստանդարտներին։ Հայաստանյան վառելիքի շուկայում Gulf-ի նորամուծությունը՝ G-Force որակի վառելիքները եզակի բանաձի շնորհիվ հնարավորություն կտան բացահայտել ձեր մեքենայի հնարավորությունները՝  ապահովելով ավելի բարձր արդյունավետություն՝ միաժամանակ թողնելով նվազագույն բացասական  ազդեցություն  էկոլոգիայի վրա։
«Շնորհավորում եմ Արաբկիր վարչական շրջանի բնակիչներին․ ամերիկյան համաշխարհային բրենդի հայաստանյան ներկայացուցիչն իր հերթական բենզալցակայանն է բացում հենց ձեր վարչական շրջանում։ Թեև Gulf–ի պարագայում դժվար է ասել «հերթական մասնաճյուղ», որովհետև մե արհեստավարժ թիմն անսահման ջերմություն, եռանդ և սեր է ներդնում յուրաքանչյուր լցակայանի բացման աշխատանքներում։ Ես ուզում եմ, որ յուրաքանչյուրդ ընտրեք ձեր Gulf լցակայանը, որովհետև մենք միասին անկասելի ենք»,– նշեց «Մեգա թրեյդ» ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Հայրիյանը։
Թբիլիսյան խճուղի 15/2-ում ևս Gulf-ը հասանելի է 24/7 ռեժիմով։ Այստեղ ևս համատեղել ենք բարձրորակ վառելիքով լիցքավորելու անհրաժեշտությունը հաճելի կանգառ դարձնելու հնարավորության հետ․ Արագ ու համեղ սնունդն ու Իտալական սուրճն ավելի հաճելի կդարձնեն ձեր կանգառը, իսկ հարմարավետ և բարձրակարգ սպասարկմամբ խանութ-սրահից կգտնեք այն ամենն, ինչ անհրաժեշտ է ճանապարհն անհոգ շարունակելու համար։
Gulf Armenia-ն հնարավորություն է տալիս վայելել միջազգային չափանիշներին համապատասխան վառելիք և բարձրակարգ սպասարկում՝ Հայաստանում։ Gulf-ը աշխարհահռչակ վստահելի անուն է, որն ընտրում են միլիոնավոր վարորդներ ամբողջ աշխարհում։