FlyOne Armenia-ն մասնկցում է Լե Բուրժեի միջազգային ավիացիոն ցուցահանդեսին

Հունիսի 16-22-ը Փարիզում անցկացվող Լե Բուրժեի միջազգային ավիացիոն ցուցահանդեսը բացառիկ առիթ է ներկայացնելու FlyOne Armenia ավիաընկերությունը։ Սիլ Կապիտալ ընկերության հիմնադիր՝ Էդուարդ Սուքիասյանը և FlyOne Armenia ավիաընկերության գլխավոր տնօրեն՝ Արամ Խաչատրյանը, թիմի հետ միասին՝ մասնակցում են ավիացիոն ոլորտի ամենահեղինակավոր միջոցառմանը։ Այս օրերին անցկացվում են կարևոր հանդիպումներ ոլորտի խոշորագույն դերակատարների հետ՝ քննարկելով ավիաընկերության ընդլայնման և զարգացման նոր հնարավորությունները։ Ցուցահանդեսին մասնակցությունը կամրապնդի FlyOne Armenia-ի գործընկերային հարաբերություններն ու նոր որակ կհաղորդի հետագա գործունեությանը։ Լե Բուրժեն իրական հարթակ է, որը թույլ է տալիս FlyOne Armenia-ի պես առաջատար ընկերությանը ներկայանալ միջազգային ասպարեզում, ցուցադրել սեփական ներուժն ու հաստատել նոր կապեր։