Երևանում Միացյալ Արաբական Էմիրությունների առաջատար էներգետիկ ընկերություններից մեկը՝ Emirates Petroleum Company PJSC (Emarat)-ը, որը ԱՄԷ վառելիքաէներգետիկ մանրածախ ոլորտի երկարամյա վստահելի լիդերներից է, ռազմավարական համագործակցության համաձայնագիր է ստորագրել Հայաստանի առաջատար վառելիքաէներգետիկ ընկերություններից մեկի՝ MegaTrade-ի հետ, որն էլ հանդիսանում է SIL Capital-ի բազմազան պորտֆելի առանցքային ընկերություններից մեկը։ Պայմանագիրը հնարավորություն կտա, որ միջազգայնորեն ճանաչված Emarat բրենդը առաջին անգամ ներկայացվի Հայաստանում։
Համաձայնագրի շրջանակում MegaTrade-ը Emarat-ի հետ համագործակցությամբ կզարգացնի և կգործարկի Emarat բրենդով սպասարկման կայանների համապետական ցանց։ Այս կայանները կհամաատասխանեն վառելիքի որակի, առողջապահության, անվտանգության և օպերացիոն գերազանցության միջազգային չափանիշներին ՝ սահմանելով նոր նշաձող Հայաստանի էներգետիկ ոլորտի համար։
Պայմանագիրը պաշտոնապես ստորագրվեց Երևանի «Ալբերտ Հոլ» սրահում կազմակերպված հանդիսավոր արարողության ընթացքում։ Միջոցառմանը մասնակցում էին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Հայաստանում ԱՄԷ դեսպան Ն․Գ․ դոկտոր Նարիման Մոհդ Շարիհ Աբդուլլա Ալ Մուլլան։ Համաձայնագիրը ստորագրեցին SIL Capital-ի խորհրդի նախագահ և MegaTrade-ի բաժնետեր Էդուարդ Սուքիասյանը և Emarat-ի գլխավոր գործադիր տնօրեն Ն․Գ․ Ալի Խալիֆա Ալ Շամսին՝ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների և առաջատար գործարարների ներկայությամբ։
«Այսօր մենք նոր էջ ենք բացում Հայաստանի նավթամթերքի շուկայի զարգացման համար։ Միավորելով Emarat-ի միջազգային փորձը SIL Capital-ի և MegaTrade-ի ներուժի հետ՝ մենք ապահովելու ենք այնպիսի ծառայություններ, որոնք կհամապատասխանեն միջազգային ամենաբարձր չափանիշներին։ Արագ փոփոխվող միջավայրում մեր նպատակը պարզ է՝ հայ սպառողին առաջարկել միայն լավագույնը։ Այս համագործակցությամբ Emarat բրենդը Հայաստանում կսահմանի էներգետիկ ծառայությունների նոր ուղենիշ»,- նշեց SIL Capital-ի խորհրդի նախագահ և MegaTrade-ի բաժնետեր Էդուարդ Սուքիասյանը։
Emarat-ի գլխավոր գործադիր տնօրեն Ն․Գ․ Ալի Խալիֆա Ալ Շամսին իր հերթին ընդգծեց․
«MegaTrade-ի հետ կնքված այս համաձայնագիրը վճռորոշ քայլ է Emarat-ի տարածաշրջանային աճի ճանապարհին։ Մուտք գործելով հայկական շուկա՝ մենք ներկայացնում ենք վստահելի բրենդ, որը հիմնված է վառելիքի որակի, անվտանգության և հաճախորդներին սպասարկման միջազգային չափանիշների վրա։ Հայ գործընկերների հետ համատեղ մենք կձևավորենք մասշտաբավորվող և կայուն մոդել, որը ոչ միայն կապահովի ժամանակակից սպասարկման բարձր նշաձող, այլև կզարգացնի տեղական ներուժը։ Այս համագործակցությունը հաստատում է Emarat-ի հանձնառությունը՝ արժեք ստեղծելու շահառուների համար, ուժեղացնելու համայնքները և խորացնելու տարածաշրջանային համագործակցությունը»։
Համագործակցությունը կխթանի ներդրումները, կստեղծի նոր աշխատատեղեր և Հայաստանը կդարձնի միջազգային վառելիքաէներգետիկ մանրածախ ծառայությունների տարածաշրջանային հանգույց։ Միավորելով գլոբալ փորձը և տեղական կարողությունները՝ Emarat և MegaTrade ընկերությունները վերաիմաստավորում են Հայաստանի էներգետիկ ապագան։