Է. Սուքիասյանի գլխավորած պատվիրակությունը Դուբլինում մասնակցում է Growth Frontiers Global ֆորումին

Ավիացիայի գլոբալ միտումների շուրջ գործարար քննարկումների այս միջազգային բիզնես ֆորումին FlyOne Armenia-ի թիմը մասնակցում է երկրորդ անգամ: 

Ավիաընկերության ղեկավար կազմը գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանի գլխավորությամբ, կարևոր ու օգտակար հանդիպումներ է ունեցել ավիացիոն ոլորտի միջազգային գործընկերների և առաջատար կազմակերպությունների հետ` միտված Հայաստանի և տարածաշրջանի ավիացիոն կարողությունների զարգացմանը:

«Ամփոփելով նախնական արդյունքները՝ ուրախ եմ նշել, որ առաջիկայում, ի թիվս նախկինում հայտարավածի, մեր նավատորմում կունենանք նոր համալրումների հնարավորություն։
Տեսանելի ապագայում սպասեք բեկումնային նորությունների, որոնք վերաբերելու են  օդանավերի լիզինգի ոլորտում մեր դիրքերի որակական փոփոխությանը»,-հայտնել է Sil Capital-ի խորհրդի նախագահ, FlyOne Armenia ավիաընկերության բաժնետեր Էդուարդ Սուքիասյանը։

Growth Frontiers Global-ը միջազգային համաժողով է, որը կենտրոնացած է ավիացիայի ֆինանսավորման, լիզինգի և ոլորտային զարգացումների վրա:

Այն միավորում է ավիացիոն արդյունաբերության առաջատար ընկերությունների ղեկավարների, ակտիվների կառավարիչների և ներդրողների` քննարկելու աճի ռազմավարություններ, ֆինանսավորման միտումներ և ոլորտի հիմնական մարտահրավերները: