ԱՄԷ պետական Emarat բրենդի առաջին լցակայանը Հայաստանում կառուցման ընթացքում է

Երևան, Հայաստան — 30 ապրիլի, 2026 թ. — Այսօր SIL Capital-ի խորհրդի նախագահ Էդուարդ Սուքիասյանը և Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. դոկտոր Նարիման Ալ-Մուլլան այցելել են Երևանում կառուցվող Emarat-ի առաջին լցակայանի շինարարական հրապարակ։ Նրանք ծանոթացել են կատարվող շինարարական աշխատանքներին, նախանշել շահագործման հանձնելու ժամկետները։ Շրջայցին մասնակցել են նաև SIL Capital-ի գլխավոր տնօրեն Եղիսաբեթ Մովսիսյանը և MegaTrade–ի տնօրեն Կարեն Հայրիյանը։   Դեռևս անցած տարվա աշնանը SIL Capital-ի առաջատար ընկերություններից MegaTrade-ի և Emarat-ի միջև ստորագրված պայմանագրով ամուր հիմք էր դրվել Հայաստանում Emarat ապրանքանիշի սպասարկման կայանների համազգային ցանց ստեղծելու և կառավարելու ծրագրին։ Այդ ծրագիրը, որով ԱՄԷ պետական բրենդը ներկայացվելու է Հայաստանում, արդեն գործնական արդյունք է գրանցում։   «Մենք իրականացնում ենք Հայաստանի վառելիքաէներգետիկ շուկայի համար կարևոր նախագիծ, որը ենթադրում է միջազգային փորձի, որակի, անվտանգության և սպասարկման նորմշակույթի ներդրում։ Հարկ է նշել, որ այսգործակցության հաջողությունը պայմանավորված էնաև տիկին դեսպանի հետևողական աշխատանքով՝միտված մեր երկու երկրների կապերիշարունակական ամրապնդմանը»,–նշել է SIL Capital-ի խորհրդի նախագահ Էդուարդ Սուքիասյանը։   Emarat-ի համահայաստանյան ցանցի առաջին լցակայանի բացումը նոր չափանիշներ է սահմանելու Հայաստանի էներգետիկ ծառայությունների ոլորտի զարգացման համար։ Այս գործակցությունը երկու երկրների միջև մասշտաբային և կայուն համագործակցության մոդել է, որը վերաձևելու է ոչ միայն հայաստանյան, այլ նաև տարածաշրջանային շուկան։