Է. Սուքիասյանը մասնակցել է Աշխատանքի և աշխատողների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը
SIL Capital-ի խորհրդի նախագահ Էդուրարդ Սուքիասյանը նախօրեին մասնակցել է Երևանում կայացած Աշխատանքի և աշխատողների համերաշխության միջազգային օրվան նվիրված միջոցառմանը:
Միջոցառման ընթացքում նա միացել է տոնական քայլերթին, նաև կարճ զրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Որպես Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող առաջատար ընկերության նախագահի՝ Սուքիասյանի մասնակցությունն այս խորհրդանշական միջոցառմանը ևս մեկ անգամ վերահաստատում է Sil Capital ընկերության կորպորատիվ փիլիսոփայությունը` լինել ոչ միայն երկրի տնտեսական զարգացման ակտիվ մասնակից, այլ նաև արժևորել աշխատողի դերն ու խրախուսել համերաշխության մշակույթը: