Է. Սուքիասյանի գլխավորությամբ FlyOne Armenia-ի պատվիրակությունը մասնակցել է Ֆարնբորոյի միջազգային ցո
Է. Սուքիասյանի գլխավորությամբ FlyOne Armenia-ի պատվիրակությունը մասնակցել է Ֆարնբորոյի միջազգային ցուցահանդեսին
SIL Capital-ի խորհրդի նախագահ, FlyOne Armenia-ի համահիմնադիր Էդուարդ Սուքիասյանը FlyOne Armenia-ի պատվիրակության հետ միասին մասնակցել է Ֆարնբորոյի միջազգային ավիացիոն ցուցահանդեսին:
Այս իրադարձությունն աշխարհի ամենահեղինակավոր ավիատիեզերական և պաշտպանական ոլորտի միջոցառումներից մեկն է։ Այն անցկացվում է Մեծ Բրիտանիայի Ֆարնբորո քաղաքում և համարվում է այն հարթակը, որտեղ ձևավորվում են համաշխարհային ավիացիայի առանցքային միտումները։
Է. Սուքիասյանը հայտնել է, որ միջոցառման ընթացքում Flyone Armenia-ի և CFM International-ի միջև ստորագրվել է չորս LEAP-1A շարժիչների ձեռքբերման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:
«Այս համաձայնագիրը փաստում է, թե ինչ կարևոր ու մեծ ճանապարհ է անցել FlyOne Armenia-ն և որքան հավակնոտ են ընկերության ապագայի ծրագրերը։
Ավիաընկերության զարգացումը պահանջում է համբերություն, կշռադատված որոշումներ և ճիշտ գործընկերներ։ Այս համադրությունը մեզ ավելի ու ավելի է մոտեցնում ավիաընկերության այն տեսլականինը, որ ի սկզբանե մտադրվել էինք կառուցել»,-նշել է SIL Capital-ի խորհրդի նախագահը:
Լինելով ավիացիոն աշխարհում ամենախոշոր միջոցառումներից մեկը` Ֆարնբորոն համախմբում է ավիաընկերությունների ղեկավարներին, արտադրողներին, լիզինգային ընկերությունների, օդանավակայանների, կառավարությունների ներկայացուցիչներին և ներդրողներին:
«Ֆարնբորոյից վերադառնում եմ հանդիպումների ու քննարկումների արդյունքներով տպավորված և Flyone Armenia-ի հետագա աշխատանքի նկատմամբ մեծ վստահությամբ»,-հավելել է Է. Սուքիասյանը:
Յուրաքանչյուր հաջորդ քայլով FlyOne Armenia-ն ամրապնդում է կայուն առաջընթացն ու բարձր վարկանիշն ավիացիայի աշխարհում: