Հայաստանում առաջին անգամ գործարկվելու է Սուրենավանում գտնվող նավթավերամշակման գործարանը։

Սիլ Կապիտալը նոր հայտ է ներկայացրել երկրի տնտեսության զարգացումը խթանելու գործում՝  հերթական խոշոր ներդրումով  Հայաստանը ներգրավելով նավթամթերքի արտադրության շուկայում։ Հայաստանում առաջին անգամ գործարկվելու է նավթավերամշակման գործարան։ Սուրենավանում գտնվող բիտումի արտադրամասը լայնամասշտաբ վերանորոգման աշխատանքներից հետո շուտով կմտնի արտադրության փուլ՝  խաղի նոր կանոններ սահմանելով  նավթամթերքի շուկայում։
Գործարանը հնարավորությունների մեծ ներուժ ունի, և հավակնում է դառնալ որոշիչ  տնտեսական գործոն։