Սիլ Կապիտալը նոր հայտ է ներկայացրել երկրի տնտեսության զարգացումը խթանելու գործում՝ հերթական խոշոր ներդրումով հնարավորություն տալով, որ Հայաստանը մուտք գործի նավթամթերքի արտադրության շուկա։ Սուրենավանում գտնվող բիտումի գործարանը լայնամասշտաբ վերանորոգման աշխատանքներից հետո շուտով կմտնի արտադրության փուլ՝ խաղի նոր կանոններ սահմանելով նավթամթերքի արտադրության ու վաճառքի ոլորտում։
Սիլ Կապիտալ ընկերության նախագահ Էդուարդ Սուքիասյանն աշխատանքային շրջայց է կատարել Սուրենավանի նավթամթերքի գործարանում, որտեղ այս պահին ընթանում են կառուցման և նորոգման աշխատանքներ։ Է․ Սուքիասյանը ծանոթացել է կատարվող աշխատանքներին, հետևել սահմանած ժամանակացույցերին համապատասխանությանը, և աշխատանքային քննարկում անցկացրել գործընթացները վերահսկող անձնակազմի հետ։Այս գործարանն իր տեխնիկական հագեցվածությամբ և մասշտաբներով աննախադեպ է Հայաստանի պատմության մեջ։
Գործարանի գլխավոր արտադրանքը՝ բիտումը, ճանապարհաշինության մեջ օգտագործվող գլխավոր հումքն է, որի տեղական պահանջարկն ինքնին մեծածավալ է։
Սուրենավանի բիտումի գործարանը կարևորագույն խնդիր է լուծելու հայկական ճանապարհաշինության համար։ Ի դեմս մեզ՝ ճանապարհաշինական ընկերությունները ձեռք կբերեն վստահելի գործընկեր և անխափան մատակարար։
Գործարանում ներդրվում են անվտանգային գերժամանակակից միջոցներ, ռեզերվուարները հագեցած են հակահրդեհային անվտանգային բոլոր համակարգերով։
Մեր գործունեությամբ կարևորելով Հայաստանի գերակա տնտեսական շահը՝ միաժամանակ կարևորում ենք բնապահպանական կոմպոնենտը․ գործարանում ներդրվելու են բոլոր անհրաժեշտ տեխնոլոգիական միջոցները՝ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար։
Գործարանն իր տնտեսական գործոն դառնալու հեռանկարով հնարավորությունների մեծ ներուժ ունի։
Սրանով Սիլ Կապիտալը ոչ միայն տնտեսության նոր ճյուղ է բացում երկրում, այլ նաև էականորեն բարձրացնելու է Հայաստանի կշիռը տարածաշրջանում։