ԷԴՈՒԱՐԴ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է EMIRATES NBD-Ի ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՍՈՒՀՈՒՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆԸ

ՍԻԼ Կապիտալի խորհրդի նախագահ Էդուարդ Սուքիասյանը Դուբայում մասնակցել է մահմեդականների համար սրբազան Ռամադան ամսվա ընթացքում Emirates NBD-ի կազմակերպած սուհուրի ընդունելությանը։
«Ինձ համար առանձնահատուկ պատիվ էր հանդիպել Նորին Մեծություն Շեյխ Ահմեդ բին Սաիդ Ալ Մաքթումին՝ Դուբայի գործադիր խորհրդի փոխնախագահին, ով Emirates NBD-ի և Emirates Airline & Group-ի նախագահն, Դուբայի քաղաքացիական ավիացիայի և օդանավակայանների ղեկավարն է։
Նորին Մեծությունը բացառիկ պետական գործիչ և գործարար առաջնորդ է, որի ներդրումը Դուբայի և Արաբական Միացյալ Էմիրությունների զարգացման գործում դժվար է գերագնահատել։ Նրա կերպարը շատերի համար եղել և մնում է ներշնչանքի աղբյուր։
Իր խորքային իմաստով սուհուրը մտորելու, զուսպ ու բաց մարդկային շփման միջավայր է։ Այս օրերին նման պահերը հատկապես կարևոր են, որովհետև կրկին հիշեցնում են, որ ամուր և երկարատև հարաբերությունները կառուցվում են վստահության, հարգանքի և ընդհանուր արժեքների վրա։
Պատվաբեր է լինել միջավայրում, որտեղ հանդիպում են գործընկերներ, վաղեմի բարեկամներ և բացառիկ մարդիկ, և որտեղ անկեղծ երկխոսությունը ձևավորվում է ոչ միայն բիզնեսի, այլև գաղափարների շուրջ»։

Կարևորելով այսպիսի հանդիպումները նաև բիզնեսի համար, Է․ Սուքիասյանը հավելել է, որ հենց նման միջավայրում են ձևավորվում նոր կապեր, ամրապնդվում փոխադարձ վստահությունը և բացվում համագործակցության նոր հնարավորություններ։ 
«Նման շփումները ևս մեկ անգամ հաստատում են, որ կայուն և երկարաժամկետ հարաբերությունների հիմքում թե՛ գործարար ու մասնագիտական հետաքրքրություններն են, թե փոխադարձ հարգանքը, վստահությունը և ընդհանուր պատկերացումները ապագայի մասին,–նշել է նա։

Ընդգծելով իր խորին հարգանքը ԱՄԷ ժողովրդին՝ արժանապատվության, տոկունության ու նպատակասլացության համար, ՍԻԼ Կապիտալի խորհրդի նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Emirates NBD-ին՝ հրավերի և ջերմ հյուրընկալության համար։