Աստղիկ Անանյան

Աստղիկ Անանյան

Խորհրդի անդամ

2022թ. Աստղիկ Անանյանը Սիլ Կապիտալ ընկերության խորհրդի անդամ է:

Մինչև այդ նա եղել է Սիլ Կապիտալ ընկերության գլխավոր տնօրենի տեղակալը՝ մասնակցելով ընկերության հիմնադրմանը:

Աստղիկ Անանյանը 2014թ Սիլ Ինշուրանս ապահովագրական ընկերության խորհրդի անդամ է: Մինչև այդ, վեց տարի աշխատել է նույն ընկերությունում՝ որպես պատասխանատու ակտուար:

Աստղիկը Երևանի պետական համալսարանում դասավանդել է «Ապահովագրական գործ» առարկան: Նա 2010 թ հիմնել և նախագահել է «Հայաստանի Ակտուարների Միավորում» հասարակական կազմակերպությունը, որի շրջանակներում մասնակցել է տասնյակ միջազգային կոնֆերանսների և աշխարհի տարբեր հարթակներում ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունը: Նրա առաջարկով 2013թ. Երևանում կայացել է ԱՊՀ երկրների Ակտուարների Միջազգային երրորդ կոնգրեսը:

Աստղիկը ավարտել է Երևանի պետական համալսարանի Մաթեմատիկա ֆակուլտետի Ակտուար մաթեմատիկայի բաժինը՝ ստանալով մագիստրոսի աստիճան: Բակալավրի աստիճանը ստացել է Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետում:

Նա նաև ավարտել է Հարվարդի Բիզնես դպրոցի «Տվյալների գիտություն բիզնեսի համար» դասընթացը: