Էդուարդ Սուքիասյան

Էդուարդ Սուքիասյան

Հիմնադիր/Խորհրդի նախագահ

Էդուարդ Սուքիասյանը Սիլ Կապիտալ Ընկերության հիմնադիրն ու խորհրդի նախագահն է:

2012 թվականից նա նախագահում է Սիլ Ինշուրանս Ապահովագրական ընկերության խորհուրդը: Վերջին տասնամյակի ընթացքում ընկերությունը զգալի աճ է գրանցել ապահովագրության ոլորտում և նվաճել է Հայաստանի ֆինանսական շուկայում առաջատար դիրքերից մեկը: Ընկերության աշխատակիցների թիվը բազմապատկվելով 4, իսկ պորտֆելը՝ 7 անգամ:

Էդուարդ Սուքիասյանն աշխատանքային գործունեությունը սկսել է երիտասարդ տարիքից: Նրա հետաքրքրությունների շրջանակում է եղել կահույքի արտադրությունը: Այդ ժամանակից դրսևորվել է նրա հետաքրքրությունը գործարար աշխարհում, և ձևավորվել է աշխատանքի ոճը ՝ հասկանալ ամբողջ ընթացքը սկսած ամենամանր մասնիկից:

Պրն. Սուքիասյանը հիմնադրել է տասնյակ ընկերություններ: Այսօր Հայաստանի շուկայում ակտիվորեն գործողներից են Ռոսիա մոլ բազմաֆունկցիոնալ առևտրի կենտրոնը, Երևան Տոնավաճառը, ՖԼԱՅՈՒԱՆ ԱՐՄԵՆԻԱ ավիաընկերությունը, Երևանի Ոսկերչական ֆաբրիկան, Մեգա Թրեյդ ընկերությունը, Ռան Օյլ բենզալցակայանների ցանցը, Սիլիկոն Թրեյդը և այլն:

Պրն. Սուքիասյանի բանակցային հմտությունները և տնտեսության բարգավաճմանն ուղղված գործիքակազմի կիրառումը հնարավոր է դարձրել բազմաթիվ մասշտաբային նախագծերի մեկնարկն ու հաջողությունը: