Արամ Խաչատրյան

Արամ Խաչատրյան

Խորհրդի նախագահի տեղակալ

Արամ Խաչատրյանը Սիլ Կապիտալ ընկերության Խորհրդի նախագահի տեղակալն է։ Նա հանդիսանում է նաև «ՖԼԱՅՈՒԱՆ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն։ 


2006-2011թթ. աշխատել է «ՀԱՅէԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ՝ զբաղեցնելով տարբեր ղեկավար պաշտոններ:

2011-2012թթ. նշանակվել է «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ Գործադիր տնօրեն:

2012-2017թթ. հանդիսացել է «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ Խորհրդի նախագահի տեղակալ:

2012-2017թթ. զբաղեցրել է «ՀԱՅէԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Ներքին աուդիտի վարչության պետի պաշտոնը:

2017-2023թթ. հանդիսացել է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Գործադիր տնօրեն, Վարչության նախագահ:

2023թ. հունիսի 9-ից ընդգրկվել է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Խորհրդի կազմում՝ որպես Խորհրդի նախագահի տեղակալ:


2004թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (կապի ճյուղում)» ֆակուլտետը՝ ստանալով ճարտարագետի որակավորում:
2008թ. ավարտել է նույն համալսարանի «Ճարտարագիտական մենեջմենթ» ֆակուլտետը՝ ստանալով ճարտարագետի մագիստրոսի աստիճան:

Մասնակցել է տնտեսագետների որակավորման բարձրացման դասընթացների Հայաստանում և արտերկրում: