Արամ Անանյանը Սիլ Կապիտալ ընկերության Խորհրդի գլխավոր քարտուղարն է, ինչպես նաև ՖԼԱՅՈՒԱՆ ԱՐՄԵՆԻԱ ընկերության խորհրդի նախագահը։
Մինչ Սիլ Կապիտալի թիմին միանալը Արամը շուրջ տասը տարի զբաղեցրել է «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրենի պաշտոնը։ Արամ Անանյանը նաև մի շարք կարևոր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել։
Ակադեմիական կարիերայի ընթացքում Անանյանն աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն:
Պատմական գիտությունների թեկնածու է։ Սովորել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտուրայում։ Ավարտել է ԵՊՀ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի մագիստրատուրան, մինչ այդ սովորել է նույն ֆակուլտետի բակալավրիատում։