Արմինե Մելքոնյանը Սիլ Կապիտալ ընկերության խորհրդի անդամ է, ինչպես նաև հանդիսանում է «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն։
Արմինեն պատասխանատու է ընկերության համար նախանշված ռազմավարության իրագործման և գործարար ծրագրով պլանավորված հիմնական ֆինանսական ցուցանիշների ապահովման համար, ինչպես նաև ղեկավարում է ընկերության ընթացիկ գործունեությունը, իրականացնում է ընկերության կանոնադրությամբ նախատեuված՝ ընկերության ընթացիկ գործունեության հետ կապված այլ գործառույթներ։
Արմինեն մեծ փորձ ունի ֆինանսական ոլորտում: Շուրջ 9 տարի աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկում, որտեղ իր մասնագիտական ուղին սկսել է ՀՀ կենտրոնական բանկի աշխատակազմում, այնուհետև շարունակել Վերահսկողության վարչությունում որպես ապահովագրական ընկերությունների վերահսկող։
2017 թվականի սեպտեմբերից միացել է մեր թիմին, որպես «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ Խորհրդի նախագահի տեղակալ, իսկ արդեն նոյեմբերից ստանձնել է գործադիր տնօրենի պաշտոնը։
Բացի այս ամենից արդեն 5 տարի է ինչ նա դասավանդում է Հայ–Ռուսական սլավոնական համալսարանում։ Արմինեն ունի բարձրագույն կրթություն տնտեսագիտության ոլորտում՝ ավարտելով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ապահովագրական գործ» բաժինը՝ ստանալով մագիստրոսի աստիճան։
Նոր գիտելիքներ ստանալու նպատակով ընդունվել է Հայ–Ռուսական սլավոնական համալսարանի կառավարման ֆակուլտետի ասպիրանտուրա:
Արմինեն մասնակցել է նաև Financial stability institute, international associations of insurance supervision, Europian Central Bank և այլ միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպված մի շարք միջազգային կոնֆերանսների։