Խաչատուր Սուքիասյան

Խաչատուր Սուքիասյան

Խորհրդի անդամ

Խաչատուր Սուքիասյանը Սիլ Կապիտալ ընկերության համասեփականատեր է և Խորհրդի անդամ:

Նա ՖԼԱՅՈՒԱՆ ԱՐՄԵՆԻԱ ավիաընկերությունում հանդես է գալիս որպես բիզնեսի զարգացման գծով ղեկավար: Խաչատուրը պատասխանատու է ընկերության բիզնես և մարքեթինգային ռազմավարական կառուցվածքի մշակման, մարտավարության ընտրության և վերահսկման, սպասարկման որակի բարելավման, ճանաչելիության բարձրացման, նոր ուղևորների և գործընկերների ներգրավման համար:

Առաջին աշխատանքային փորձը ձեռք է բերել Ռոսիա մոլ առևտրի և զվարճանքի կենտրոնում՝ մասնակցելով բազմաթիվ պրոեկտների մշակման և իրականացման աշխատանքներին: Խաչատուրն իր ներգրավվածությունն է ունեցել «ԱՐ+»-ի՝ Հայաստանում միակը հանդիսացող ռոդիումի արտադրությամբ զբաղվող ընկերության բրենդինգի և նոր գործընկերների ներգրավման գործընթացում:

Ավարտել է Անանիա Շիրակացու անվան գիտակրթական միջազգային համալիրը, այնուհետ՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի «Բիզնես» ֆակուլտետը: