Լևոն Սարգսյան

Լևոն Սարգսյան

Տնօրեն, Ծաղկի Շուկա

2020 թ. Լևոն Սարգսյանը Սիլ Կապիտալի կազմում հանդես եկող «Մագնիտ 2020» ՍՊԸ տնօրենն է: Ընկերությունը ծաղկի և դիզայներական պարագաների ամենամեծ և առաջատար շուկան է: Տնօրենի պատասխանատվության շրջանակը ներառում է շուկայում առկա խնդիրների ուսումնասիրումն ու կարգավորումը, տնտեսվարողների և այցելուների բողոք-պահանջներն ու առաջարկները լսելը, քննարկումների կազմակերպումը և համապատասխան լուծումներ առաջարկելը։ Լևոնը նաև պատասխանատու է շուկայի բնականոն աշխատանքի կազմակերպման, գնորդի և վաճառողի հարմարավետության ապահովման, նոր տնտեսվարողների հետ համագործակցության, տնտեսվարողների հետ քննարկումների կազմակերպման, ոլորտում զարգացվածության աճի աստիճանը ուսումնասիրելու համար, որպեսզի տնտեսվարողի համար ստեղծվեն համապատասխան պայմաններ իր արտադրանքը սպառելու համար, ինչպես նաև նոր պրոդուկտների ներդրման աշխատանքների իրականացման համար: Լևոն Սարգսյանը 2007-2020 թթ. աշխատել է «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ում որպես վթարային մասնագետ, հայցեր կարգավորող, հայցերի կարգավորման բաժնի պետ, այնուհետև հայցերի կարգավորման վարչության պետ։ Ավարտել է Հրաչյա Աճառյանի անվան համալսարանը, ունի տնտեսագիտության բակալավրի աստիճան «կառավարում» մասնագիտությամբ։