Գլխավոր
Մեր մասին
Պատմություն
Առաքելություն
Արժեքներ
Թիմ
Բիզնես
Գործունեություն
Ապրանքանիշներ
Գործընկերներ
Նախագծեր
Կարիերա
Մեդիա
Նորություններ
Տեսադարան
Մամուլի համար
Հայ
Eng
Եղիսաբեթ Մովսիսյան
Գործադիր տնօրեն, Սիլ Կապիտալ
Եղիսաբեթը Ֆինանսաբանկային ոլորտում ունի ավելի քան 30 տարվա աշխատանքային փորձ, որի ընթացքում ձեռք է բերել արժեքավոր գիտելիքներ և հմտություններ ինչպես հանրային, այնպես էլ կորպորատիվ կառավարման ասպարեզում։ Նա իր մասնագիտական ուղին սկսել է Հայաստանի Կենտրոնական բանկում, որտեղ, զբաղեցնելով տարբեր ղեկավար պաշտոններ, հասել է ֆինանսական կազմակերպությունների վերակառուցման Ծառայության ղեկավարի պաշտոնի, որի հիմնական գործառույթը ֆինանսական կազմակերպություններում ճգնաժամային խնդիրների հանգուցալուծման համար վերակառուցման ծրագրերի կազմումն ու անհրաժեշտության դեպքում կիրառումն է։ Այս պաշտոնում նա ներգրավված է եղել և ղեկավարել է մի շարք նախագծեր համաշխարհային բանկի և այլ միջազգային կառույցների հետ:
Կենտրոնական բանկում իր գործունեությունից հետո Եղիսաբեթը տեղափոխվել է մասնավոր ոլորտ և 2024 թվականին միացել է «Սիլ Կապիտալ» ՍՊԸ-ի թիմին՝ ստանձնելով գործադիր տնօրենի պաշտոնը։ Նրա դերը ներառում է շահագրգիռ կողմերի հարաբերությունների կառավարումը, տեղական և միջազգային գործընկերների հետ նոր նախագծերի նախաձեռնումն ու զարգացումը, նորարարության խթանումը, ռիսկերի կառավարումը և կազմակերպության ներսում տաղանդների բացահայտումը` կայուն աճ և երկարաժամկետ հաջողություն ապահովելու համար:
2020թ. Եղիսաբեթը ստացել է մագիստրոսի աստիճան բիզնեսի կառավարման ոլորտում (MBA) Շեֆֆիլդի համալսարանից, որտեղ նա ընդլայնել է իր ակադեմիական գիտելիքները բիզնեսի և ֆինանսների կառավարման ոլորտներում։
Կոնտակտ
+374 93 99-89-75
[email protected]
ՀՀ, ք. Երևան, Սմբատ Զորավար 11/1
Հետևեք մեզ
Մեր մասին
Պատմություն
Առաքելություն
Արժեքներ
© 2022-2026 SilCapital.am
Գաղտնիության քաղաքականություն
Պայմաններ և դրույթներ
Made by